Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մտադիր են մամուլից գաղտնի պահել մայիսին կայանալիք իրենց պսակադրության մանրամասները: Այս մասին գրում է Radar Online կայքը:
Բանն այն է, որ հարսանեկան արարողության հյուրերը պետք է չբարձրաձայնելու մասին պայմանագիր ստորագրեն և հանձնեն իրենց բջջային հեռախոսները: Նման կերպ միջոցառումը կնկարահանվի միայն հարսանացուին և փեսացուին պատկանող տեսախցիկով:
«Բոլոր հյուրերը կանցնեն անվտանգության ծառայության զննում` ներառյալ զույգի ամենահայտնի ընկերները»,- ասել է աղբյուրը:
Իսկ եթե հյուրերից մեկին պետք լինի զանգահարել, նրան նման հնարավորություն կտրվի, բայց արարողության անցկացման վայրից հեռու:
Սակայն, երկու հայտնիներ կարող են խուսափել մյուսների ճակատագրից:
«Քանյեն երբեք չի համարձակվի Ջեյ Զիին և Բեյոնսեին խնդրել գաղտնիության վերաբերյալ պայմանագիր ստորագրել և վերցնել նրանցից հեռախոսները: Նա գիտի, որ նրանցից ոչ մեկը չի չարաշահի իր վստահությունը»,- հավելել է աղբյուրը:








































