Չինական Գույչժոու գավառի բնակիչն օդում որսացել է երրորդ հարկի պատուհանից ընկնող երեխային, հաղորդում է CCTV + գործակալությունը:
Միջադեպը նկարահանվել է անվտանգության տեսախցիկներով: Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը սրընթաց վազում դեպի շենքը և վերջին պահին բռնում փոքրիկ տղային:
Ինչպես պարզվել է, տեղի էլեկտրամատակարարման բաժանմունքի աշխատող Չեն Հաոն փողոցում քայլելիս նկատել է, որ երեխան լացում է պատուհանագոգին: Նա բղավել է տղային, որ տեղից չշարժվի և իր գործընկերոջն ուղարկել է երեխային պատուհանից հեռացնելու նպատակով:
Սակայն, Հաոի ընկերը չի հասցրել և տղան ընկել է պատուհանից:
Գործակալության տվյալներով, տղամարդու գործողությունների շնորհիվ երեխան չի տուժել: