ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը քիչ առաջ բերվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր: Նա մի քանի նիստ դատարան չէր բերվում՝ առողջական խնդիրների պատճառով:
Դատարանում այսօր պետք է շարունակվի նրա եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական նիստը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում Գրիգորյանը պատասխանեց. «Լավ ասեմ, գրեք լավ»: