Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Մեզ պետք է նոր Հարկային օրենսգիրք. «Լուսավոր Հայաստանը» դեմ է այս նախագծին. Արկադի Խաչատրյան

Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Շարունակվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը:

Ինչպես տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ իրենց խմբակցությունը ներկայացրել է մեկ տասնյակից ավելի առաջարկներ, որոնցից ընդունվել է միայն 3-ը, այն էլ՝ մասամբ. «Ամենակարևորներից մեկը վառելիքի հարկային բեռի ավելացման անթույլատրելիությունն է: Ցավոք, թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքական մեծամասնության մեր գործընկերները չընդունեցին այս սկզբունքը, և առաջիկա տարիներին տարեկան 3 տոկոսով ավելանալու է ակցիզային հարկը բենզինի, սեղմված բնական գազի և դիզվառելիքի համար՝ իր սոցիալական և տնտեսական հետևանքներով»:

Խոսելով ներդրումային միջավայրի մասին՝ նա զուգահեռներ անցկացրեց հարևան պետության՝ Վրաստանի հետ. «Մենք առաջարկել էինք հրաժարվել շահաբաժնի հարկից, որպեսզի կարողանանք խթանել գործարարությունը և մրցակցել Վրաստանի հետ»:

Պատգամավորի խոսքով՝ մեծ անելիքներ կան վարչարարության հետ կապված. «Վրաստանը վստահում է իր գործարարներին: Վարչարարությունը այս նախագծով վերանայելու մեր առաջարկը ևս անտեսվել է»:

«Այս Հարկային օրենսգիրքը չի երաշխավորում այնպիսի ներդրումային միջավայր, որի պարագայում ներդրողը որոշում կկայացնի հօգուտ ՀՀ-ում ներդրումների կատարման: Մեզ պետք է նոր Հարկային օրենսգիրք: Դա է պատճառը, որ մենք դեմ ենք այս Հարկային օրենսգրքին»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում