Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Պետական այրերի ու հոգևոր հայրերի սահմանը (տեսանյութ)

Վրացական ԶԼՄ-ները երեկ տարածեցին մի տեսանյութ, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցի ընթացքում Գարեգին Երկրորդի և Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդի զրույցի մի դրվագ է: Տեսանյութից պարզ չէ, թե ինչն է խոսակցության կոնկրետ թեման: Միայն լսվում է, որ մեր Կաթողիկոսը Վրաստանի Պատրիարքին մեղադրում է նախորդ օրվա պայմանավորվածություններից հետ կանգնելու համար, հետո անցնում է դու-ով խոսելու, հետո դրա համար բավական նուրբ նկատողություն ստանում վրաց պատրիարքից, հետո Իլյային ասում, թե նա ամեն ինչ ունի` խոտ, թռչուններ և այլն:

Մի խոսքով, ընդհանուր առմամբ կոնկրետ թեմատիկայից զուրկ մի տեսանյութ: Բայց խնդիրն այն է, որ տեսանյութն իր աուրայով ինքնին առանձին ու կոնկրետ թեմատիկա է, որ խոսում է Հայ Առաքելական եկեղեցու Հովվապետի ընդհանուր ցածր պատրաստվածության մասին, նույնիսկ կարելի է ասել քաղաքակրթվածության ընդհանուր մակարդակի մասին, ինչն իհարկե ցավալի իրողություն է: Թե ինչ կարելի է մտածել հիվանդ, զառամյալ ու ծեր, մի կերպ խոսող Իլյայի մասին, դա մեզ չի հուզում: Դրա մասին թող մտածեն վրացիները, քանի որ, մեղմ ասած, Իլյայի պարագայում էլ տեսարանը, այսպես ասած, հաճելիներից կամ հպարտացնողներից չէր: Բայց խնդիրն այն է, որ գոնե քաղաքակրթական ցենզի առումով մենք ականատես ենք լինում երկու հոգևոր առաջնորդների պարզապես շրջադարձային տարբերության, և կարելի է ասել, որ դրսևորվում է հայոց Հովվապետի պարզապես տղայականությունը: Եվ հասկանալի է դառնում, թե ինչու էր Իլյան հետո խոսել Գարեգին Երկրորդի անփորձության մասին:

Իրականում, սակայն, դա ոչ միայն Գարեգին երկրորդի, այլ ընդհանրապես հայ ժողովրդի, հայկական հասարակության, հայկական պետականության անփորձության դրսևորումն է: Եվ անփորձությունն այստեղ մեղմացված տերմինաբանություն է, քանի որ ըստ էության դա իրականում գլոբալ անպատրաստություն է` անպատրաստություն միջազգային հարաբերությունների, ազգամիջյան հարաբերությունների, միջմշակութային հարաբերությունների, միջեկեղեցական հարաբերությունների: Այս ամենում փորձառություն, այսինքն` պատրաստություն ձեռք բերելու փոխարեն, մեր հոգևոր և աշխարհիկ էլիտան մտածում է նորանոր բիզնեսներ, նորանոր լծակներ, նորանոր շքեղություններ ձեռք բերելու մասին, իսկ ով փորձում է բացատրել, որ մենք այդպես պետությունն ենք կորցնում, պետական կեցվածքն ու անունն ենք կորցնում, պետության հեղինակությունն ու ապագան ենք կորցնում, նրան հռչակում են օտարի ջրաղացին ջուր լցնող:

Կարելի է նայել այս ամենն ու պատկերացնել, թե ասենք` ինչպես են աշխարհիկ իշխանավորներն էլ բանակցում ասենք այս կամ այն տերության ղեկավարի հետ, հայ-թուրքական հարցում, ղարաբաղյան հարցում, պետության համար կարևոր նշանակություն ունեցող այլ տնտեսական ու քաղաքական հարցերում: Ու կարող ենք երևի թե չկասկածել, որ այդ բանակցությունները, այդ զրույցները որևէ բանով էական տարբերություն չունեն հոգևոր իշխանության պատրաստվածությունից: Եվ սա ևս մեկ անգամ վկայում է, որ մենք գործ ունենք համապետական, համահայկական ախտանիշի հետ, և որ համակարգային ախտահանումը դարձել է կենսական հրատապություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում