Անապատային ավազը հարակից տարածաշրջաններում առաջացնում է մուսոնային անձրևներ՝ կարծում են ամերիկացի գիտնականները: Նրանց հոդվածը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:
Հաղորդվում է, որ հետազոտողներին հաջողվել է ցույց տալ ուղիղ փոխադարձ կապն Արևմտյան Ասիայից քամիների միջոցով տարածվող անապատային փոշու և Հնդկաստանի տարածքում տեղացող տեղատարափ անձրևների միջև:
Այդ փոխադարձ կապը հաստատել են ինչպես արբանյակային նկարահանումները, այնպես էլ կլիմայական մոդելները:
Մասնավորապես, գիտնականներին հաջողվել է պարզել, որ մթնոլորտում հայտնվող շիկացած ավազահատիկները խթանում են որոշակի տարածաշրջանների վրա տեղումներին:
Հետազոտողները կարծում են, որ աշխարհում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները կարող են բացասաբար ազդել նման փոխադարձ կապի բնույթի վրա: Նրանց կանխատեսմամբ՝ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի անապատային փոշին կարող է տեղումների պատճառ դառնալ ամենաանսպասելի վայրերում:












































