Գիտնականները պարզել են նեկտարի առաջացման մեխանիզմը: Նեկտարը բույսերն առաջացնում են փոշոտող միջատներին գրավելու համար: Հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:
Այդ քաղցր և բուրումնավետ արտադրանքը ստեղծվում է ծաղկի նեկտարանոցում: Սակայն դրա համար այնտեղ պետք է հայտնվի դրա գոյացման համար անհրաժեշտ շաքարային լուծույթը: Գիտնականները գտել են SWEET9 տրանսպորտային սպիտակուցը, որն ապահովում է շաքարի լուծույթի տեղափոխությունը ցողունից նեկտարանոց:
Եթե սպիտակուցը չաշխատի, շաքարը կմնա ցողունի մեջ, և նեկտար չի առաջանա:
Կենսաբանները կրկնապատկել են SWEET9 գենը, ինչը հանգեցրել է կրկնակի քանակությամբ նեկտարի գոյացման: Այս հայտնագործությունը կարող է արդյունավետ լինել մեղրի արտադրության գործում:











































