Վլադիմիր Պուտինը երկարաձգել է մթերային արգեանքի ժամկետը այն երկրների նկատմամբ, որոնք հակառուսական պատժամիջոցներ են սահմանել։ Սահմանափակումները կգործեն մինչև 2020թ․ ավարտը՝ գրում է ria.ru -ն։
2014 թ. օգոստոսին Պուտինը հակառուսական պատժամիջոցներ կիրառող երկրներից գյուղատնտեսական մի շարք մթերքների ներմուծումը արգելող հրամանագիր է ստորագրել։
Արգելքը ներառում էր միս, երշիկեղեն, ծովամթերք, բանջարեղեն, միրգ, կաթնամթերք: