Այսօր՝ հունիսի 24-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից ներկայացված՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց Արտակ Մանուկյանը, խոսքը վերաբերում է հարկային գաղտնիքին. «Ի՞նչն է պատճառը, որ մենք կարողանանք հարկերի վճարման տեղեկատվությունը դարձնել բաց, հրապարակային: Մարդիկ պետք է իրենց վճարած հարկերով հպարտանան: Այսինքն՝ ոչ հարկային գաղտնիք համարվող տեղեկությունների շարքը պետք է ընդլայնվի»:
Մանրամասները՝ տեսանյութում: