Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի որդին՝ Աբդալլահը, թմրանյութեր պահելու և օգտագործելու մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Մարտի 1-ին Քալուբի մարզի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են Աբդալլահ Մուրսիի ավտոմեքենան: Խուզարկության ժամանակ նախկին նախագահի որդու և ավտոմեքենայում գտնվող նրա ընկերոջ ծխախոտներում հայտնաբերվել է 5գ հաշիշ:
Նրանք ազատ էին արձակվել հաջորդ օրը քննչական գործողությունների անցկացման ժամանակ: Քննության տվյալներով՝ արյան հետազոտությունը դրական արդյունք է տվել: Աբդալլահ Ուսամայի եղբայրը կարծում է, որ երկրի իշխանությունները կեղծել են գործը՝ իրենց ընտանիքի հեղինակությունը գցելու համար: