Այսօր՝ հունիսի 24-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը իրեն այսպես պահում: Վայել չէ այսպիսի պահվածքը՝ նիստի դահլիճում բղավում եք, ընդհատում եք ելույթ ունեցողին: Հարգելիս, դուք որ ելույթ եք ունենում, 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» դաշինքից ոչ մեկը չի բղավում, կամ եթե նման բան է լինում, դրա արձագանքը լինում է: Մի՛ արեք տենց: Խոսքը ոճաբանության մասին է, և դա բոլորին է վերաբերում: Ատելության մթնոլորտից եք խոսում՝ այստեղից է սկսվում, երբ ծաղրում եք, հեգնում եք: Էնքան հեգնեմ սաղիդ, որ որևիցե մեկիդ պակաս չթվա»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Պետրոսյան Գևորգ, դա թեմայի մեջ էր, հա՞: Ասում էիք՝ էնքան փորձ ունեմ. ի՞նչ փորձի մասին է խոսքը՝ հոկտեմբերի 2-ը կազմակերպելու մասի՞ն է փորձը, թե՞ տղեն տղուն սիրուն, գեղեցիկ ասելու մասին է խոսքը: Բոլորդ մնացեք պատգամավորին վայել չափանիշների մեջ: Մի՛ արեք՝ արձագանքը լինելու է տասնապատիկ ուժեղ, չկասկածե՛ք: Այդ արձագանքը եղել է, երբ մենք իշխանություն չենք եղել և ոչ ոքից չենք վախեցել, հիմա պատկերացրեք՝ ոնց է լինելու դրա արձագանքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































