Կյանքի 101-րդ տարում վախճանվել Է ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր եւ երգերի հեղինակ, ռոք-ն-ռոլի ստեղծողներից մեկը՝ Դեյվ Բարտոլոմյուն: Այդ մասին հայտնել Է Deadline հրատարակությունը: Բարտոլոմյուն մահացել Է Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեանի հիվանդանոցում, ասված Է հաղորդագրության մեջ:
Նա ծնվել Է 1918 թվականին, պատանի հասակից հրապուրվել Է երաժշտությամբ եւ նվագել մի քանի երաժշտական խմբերում: Պատերազմից հետո Բարտոլոմյուն ակտիվ մասնակցություն Է ունեցել Նոր Օռլեանում ռոք-ն-ռոլի զարգացմանը: Նա համագործակցել Է բազմաթիվ հայտնի երաժիշտների, այդ թվում՝ Չաք Բերրիի եւ ռոք-ն-ռոլի աստղ Ֆեթս Դոմինոյի հետ: Երաժիշտները ձայնագրել են մի շարք կոմպոզիցիաներ, որոնք համաշխարհային հռչակ են ստացել, դրանց թվում են՝ The Fat Man, I՚m Walkin-ը եւ Blue Monday-ն: Բարտոլոմյուն ընդգրկված Է ռոք-ն-ռոլի փառքի սրահում եւ հեղինակների երգերի փառքի սրահում։







































