ԱՄՆ ՌԾՈՒ պաշտոնթաթող ծովակալ և դեմոկրատ կոնգրեսական Ջո Սեստակը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում պաշտպանել ամերիկյան երազանքը։
Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Սեստակի մամուլի ծառայությունը։
«Ամերիկացիներին այժմ հարկավոր է մեկը, ով պատասխանատու է նրանց առջև, ով բարձր է անձնական շահերից, բարձր կուսակցությունից, բարձր ցանկացած հատուկ շահից։ Նախագահ, որը տիրապետում է գլոբալ փորձի խորությանը, որպեսզի վերականգնի Ամերիկայի առաջատարությունն աշխարհում և որպեսզի պաշտպանի մեր ամերիկյան երազանքը»,-ասվում է նրա ուղերձում։
Նա ասել է, որ իր գլխավոր նպատակներն են երկրում կլիմայի իրադրության հետ կապված փոփոխությունը և ազատ աշխարհը պատած անարդարությունների դադարեցումը։ Նրա կարծիքով՝ այդպիսին է «5G ցանցերի նկատմամբ Չինաստանի վերահսկողությունը» և «ժողովրդավարական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը»։











































