ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները փորձել են համոզել ամերիկացի առաջնորդին՝ կետային հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Թերթի տեղեկացմամբ, Թրամփի խորհրդականների մեծ մասը հիասթափված է հարվածը չեղարկելու որոշումից:
Թրամփը, իր հերթին, մեղադրեց խորհրդականներին՝ ԱՄՆ-ը պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը մոտ 130 միլիոն դոլար կորցրեց, երբ Իրանը ամերիկյան անօդաչու թռչող սարքը ոչնչացրեց:









































