Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Հակահեղափոխական ռևանշի փորձ․ Սերժ Սարգսյանը ցույց է կազմակերպում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

Մեր հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ն ու նրա արբանյակները երկուշաբթի ՍԴ դիմաց ակցիա են կազմակերպելու՝ ի պաշտպանություն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ում լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում հեղափոխության թիմի ու նրա կողմից ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանի կողմից։ Ակցիայի կազմակերպման մեջ ներգրավված են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչներ Մհեր Սեդրակյանը՝ հայտնի Թոխմախի Մհեր մականունով, Խուժուճ Էդոն և այլն։ Ակցիայի կազմակերպման հարցերով զբաղվում է անձամբ Սերժ Սարգսյանը։

Փաստորեն՝ քրեաօլիգարխիան բացահայտ մարտահրավեր է նետում իշխանությանը՝ հեղափոխության հաղթանակից անգամ մեկ տարի հետո, երբ թվում է՝ վերացված են նախկին համակարգի վերականգման բոլոր նախադրյալները։

Անշուշտ, երկար կարելի է քննարկել, թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի թևի այս ակտիվությունը, մանավանդ, որ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահը շատ ավելի զուսպ ու հավասարակշիռ վարքագծի կողմնակից է։

Հանրապետականներին ՍԴ շենքի մոտ հաստատ արդարության գաղափարը չի համախմբում, մանավանդ, որ Բարձր դատարանի ներկա կազմի ճակատագիրը, մեծ հաշվով, դեռևս կանխորոշված չէ, եթե հաշվի չառնենք Վահե Գրիգորյանի սուբյեկտիվ կարծիքը, որը տակավին չի կարելի համարել Նիկոլ Փաշինյանի վերջնական դիրքորոշում։

Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՍԴ-ն քննարկելու է օգոստոսի 29-ին, սակայն դա էլ չի կարող ուղղակիորեն կոնսոլիդացնել հանրապետականներին։ Տակավին վերջերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բաց տեքստով հայտարարել էր, որ իրենց ու Ռոբերտ Քոչարյանի համագործակցության ընդհանուր օրակարգ գոյություն չունի։

Մնում է ենթադրությունները կառուցել երկու վարկածի շուրջ։

Քրեաօլիգարխիկ համակարգը դեռ չի կորցրել ռեստավրացվելու հույսը ու դրա համար սպասում է պատեհ առիթի։ Ըստ ամենայնի՝ դատական իշխանությունը մնում է հին համակարգի ռևանշի վերջին «ամրոցը» ու քրեաօլիգարխիան կոնսոլիդացնում է իր բոլոր ռեսուրսները՝ դատական ռեֆորմը կանխելու համար։ Այդ հարցում ենթադրաբար դաշնակիցներ կարող են դառնալ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն՝ անկախ նույնիսկ մարտավարական հակասություններից։ Պատահական չէ, որ ՍԴ-ն պաշտոնապես հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելու մասին, ինչին հետևեց Թովմասյանին զորակցելու ՀՀԿ նախաձեռնությունը։

Չի բացառվում նաև, որ մենք գործ ունենք ռուսական հեռահար ծրագրի հետ, որի նպատակը Հայաստանում քաղաքացիական բախումներ հրահրելն է ու այդ վարկածը ենթադրում է նախկին համակարգի սեգմենտների «ավտոմատ», «ինքնաբավ» ակտիվացում։ Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ Ռուսաստանի դեսպանը Հայաստանում շարունակում է հասցեական հանդիպումներ ունենալ՝ ստանձնելով «խռովությունների» մոդեռատորի կարգավիճակ։ Այսինքն՝ քրեօլիգարխիան ակնհայտորեն ստանձնում է «5-րդ շարասյան» դերակատարություն։

Սա այն դեպքերից մեկն է, որ նախկին համակարգի նշանային դեմքերն ու նրանց արտաքին հովանավորներն ակնհայտորեն սխալվում են։ Եթե անգամ Նիկոլ Փաշինյանի թիմը վարկանիշային էական կորուստ է արձանագրել, հասարակությունը՝ միևնույն է, հավատարիմ է մնում հեղափոխության իդեալներին ու նախկինների ակտվացման փորձն անգամ կոնսոլիդացնելու է հասարակությանը գործող իշխանության շուրջ։

Երկուշաբթի օրը պլանավորված ակցիան հիշեցնում է անցած տարվա հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում կազմակերպված «պուտչը», որն ավելի արագացրեց արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Նույն բանը տեղի է ունենալու այս անգամ, երբ Հրայր Թովմասյանի աջակցության ակցիան ավարտվելու է դատական կոռումապցված համակարգի լիակատար կապիտուլյացիայով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում