Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան ափամերձ տարածաշրջանում քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են հայտնաբերվել: Ամերիկացի երկրաֆիզիկոսների համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում՝ գրում է lenta.ru-ն:
«Մեր տվյալները ցույց են տալիս, որ ստորջրյա ջրատարների շարունակական համակարգը տարածվում է ԱՄՆ-ի՝ Ատլանտյան ափի առնվազն 350 կիլոմետրով և պարունակում է մոտավորապես 2,8 հազար խորանարդ կիլոմետր քաղցրահամ ջուր»,- գրում են հեղինակները:
Փորձագետները կարծում են, որ նման ջրային պաշարներ պետք է տարածված լինեն ամբողջ մոլորակի վրա, և հետագայում կարող են օգնել լուծելու քաղցրահամ ջրի պակասի խնդիրը:









































