Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Արարատյան քննարկումներ». «Բանակցության մշակույթի դրսևորումները հայ բանահյուսության մեջ»

Մարտի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել «Արարատյան քննարկումներ» նախագծի երկրորդ բանախոսություն-քննարկումը` «Բանակցության մշակույթի դրսևորումները հայ բանահյուսության մեջ» խորագրով: Բանախոսը «Բանակցության երևանյան կենտրոնի» տնօրեն Ստեփան Խզրթյանն էր:

Հանդիպմանը ներկա է եղել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը, «Ծիրանի» ԿՀ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հատվածներ հայ բանահյուսության տարբեր պատմվածքներից` «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղր», «Մկների ժողով» և «Ոսկե ցլիկը» ֆիլմից` վերհանելով դրանցում առկա հարաբերություները: Այդ օրինակները դիտարկվեցին որպես հայ բանակցային մշակույթի խտացված դրսևորումներ և ներկաների մասնակցությամբ դուրս բերվեցին դրանցում առկա դասերն ու հետևությունները:

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իր գոհունակությունն է հայտնել հանդիպման բանախոսին ու կազմակերպիչներին` նշելով, որ նման հանդիպումները օգտակար են երիտասարդների համար և մասնավորապես ասել. «Խոսեցիք բանահյուսության մեջ հայտնի օրինակներից, սակայն այսօրվա նյութին պետք է մեր պատմությունից մի օրինակ հավելենք, որ բանակցային հաջող ելք է ունեցել: Արաբական գերիշխանության տարիներին ստորացուցիչ հարկեր ու կենսական պայմաններ էին պարտադրվում այլադավանների` նաև հայերի համար:

Միակ մարդը, որ կարողացավ բանակցություն վարել և միայն Հայաստանի համար լուծել ստորացուցիչ հարկերից ազատագրման հարցը, Ս. Հովհան Օձնեցին էր: Սուրբ Հայրապետը գնաց Օմար խալիֆի մոտ, ներկայացրեց այն տառապանքը, որին ենթարկվում էր հայ ժողովուրդը: Այդ հանդիպումից հետո խալիֆը վերանայեց թե´ հարկերը, թե´ օրենքները:

Սա իրական օրինակ է, երբ հաշվի առնելով բոլոր հանգամանքները` արտաքին պատշաճությունն ու ներքին` հոգևոր կյանքի ապրումները, բանակցությունն ունեցավ կենսական նշանակություն ու հաջող ելք»:

«Արարատյան քննարկումները» Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի» մշակութային հանգույցի համատեղ ծրագիրն է, որի նպատակն է հայ երիտասարդներին մատուցել հայագիտության ու հայ մշակույթի մասին հիմնավոր ու հանրամատչելի նյութեր, նրանց առաջ բացել հայկական ժառանգության փակ վարագույրները, հնարավորություն ստեղծել հայացք գցել մեր ազգային նկարագրի ու արժեհամակարգի վրա, ձևավորել անհատի ազգային անաչառ ինքնագնահատական, որն ամուր հիմք կդառանա հայ երիտասարդի համար:

Նախագծի ընթացքում կազմակերպվելու են սեմինարներ, հանդիպումներ ու քննարկումներ գիտնականների, մշակութային գործիչների և հոգևորականների հետ:

«Արարատյան քննարկումների» առաջին հանդիպումը նվիրված է եղել ոսկեղենիկ գրաբարին և դրա իմացության կարևորութանը մեր օրերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում