Բելգիայի հարավային Ժալե քաղաքում զբոսաշրջիկների մեծ հոսք է սկսվել այն բանից հետո, երբ տեղի եկեղեցիներից մեկում սուրբ կույս Մարիամի արձանը սկսել է լուսարձակել: Ամեն օր հրաշագործ մասունքի մոտ հարյուրավոր հավատացյալներից կազմված հերթ է գոյանում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Արտասովոր արձանի մասին հայտնի է դարձել դեռևս հունվարին: Ուխտավորներից շատերն ասում են, որ արձանին դիպչելն իրեն ազատել է հիվանդություններից:
Երբ օրական այցելուների թիվը հասել է 500-ի, ոստիկանությունը սկսել է շուրջօրյա պարեկում իրականացնել շենքի մոտ:
Բելգիայի կաթոլիկ եկեղեցին դեռևս չի կարողանում պատասխանել արտացոլման երևույթի պատճառների մասին:









































