Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Ծիրանի բերքն ու կառավարությունում «ինչ-որ բան սովորածների» քանակը հակադարձ համեմատական կախման մեջ են

Երկու-երեք օր, ու ծիրանի բերքահավաքը կավարտվի՝ Արարատի մարզում, Սուրենավան-Արմաշի տարածաշրջանում: Բերքահավաքն այստեղ սկսվել է 3-4 օր առաջ ու կավարտվի արդեն երկու-երեք օրից: Բերքը քիչ է: Հազիվ ամենամյա միջինի 10%-ի չափ լինի: Արմաշում, օրինակ, եղած 500 հա ծիրանի այգիներից տարեկան միջինում ստացվում էր 3000 տոննա արտահանելի քանակություն: Այս տարի 300 տոննան հաջողություն կլինի: Այդպես է ոչ միայն նշյալ տարածաշրջանում, որտեղից տրվում է հանրապետության ծիրանի բերքահավաքի ստարտը, և որտեղ որոշվում է ծիրանի սկզբնական գինը: Արարատի մարզպետարանի գինեվետցի պաշտոնյան, որ անցյալ տարի իր կես հա այգուց ֆուռին ավելի քան 7 տոննա ծիրան էր տվել, շուրջ 50 կգ քաղել է, ևս 150-200 կգ էլ կքաղի: Ծիրանի բիզնեսով զբաղվողների ֆուռերը դիրքավորվել են առավելապես Արարատի տարածաշրջանի մի շարք գյուղերում, բայց գործնականում առայժմ մթերում գրեթե չեն իրականացնում: Հունիսի 17-ին Տափերականում ամբողջ օրվա ընթացքում կգ-ն 800 դրամով ֆուռ է բարձվել ընդամենը 40 արկղ ծիրան: Ոչ թե հասունացած ծիրան չկա, այլ բերքը քիչ է, և, որպես կանոն, առաջին ու ընտիր բերքը ստացվում էր ծառերի սաղարթի ամենավերին հատվածքում, ժողովրդի լեզվով ասած՝ ծառերի «քյալաներին»: Իսկ այդ տեղերում այս տարի ընդհանրապես ծիրան չկա: Հետևաբար, բերքի որակն էլ այն չէ: Արմաշում, օրինակ, հավաքում են կգ-ն 800-1000 դրամով, բայց միջին գինը նստում է 500-600 դրամ, որովհետև մանրակրկիտ ջոկվում է, որից առաջացած «թափոնի» մի մասը շուկա է արտահանվում անհամեմատ էժան գներով, մի մասն ընդհանրապես շուկա չի էլ մտնում:

Մարզում, մասնագետների գնահատականներով, կհավաքվի առավելագույնը 10-12 հազար տոննա ծիրան՝ սպասվելիք 30-35 հազարի փոխարեն: Արմավիրում, պաշտոնյաների փոխանցմամբ, ավելի քան 35 հազար տոննա բերք է սպասվում: Ոչ պաշտոնական աղբյուրները, որ նույնպես պրոֆեսիոնալներ են ու վիճակին լավագույնս ծանոթ, պնդում են, որ ներկայացված թվերը նախկինի իներցիայով, սովորության համաձայն՝ տեղը-տեղին ճոխացված են: Այստեղ ևս սպասվում է ամենամյա միջինի առավելագույնը 30%-ը, որ բացարձակ թվերով կարող է լինել 12-15 հազար տոննա:

Նշենք, որ մարզի մի քանի ծանոթ գյուղապետների հետ ունեցած զրույցներից տպավորությունը վերջին թվի կողմն է: Հանրապետությունում առկա 9.7 հազար հա ծիրանենու այգիներից շուրջ 4 հազարը Արմավիրի մարզում է, 2.8 հազարը՝ Արարատում:

Փաստորեն, գրեթե 7 հազար հա-ից 10 տ/հա բերքի դեպքում այս երկու մարզերում կունենայինք 70 հազար տոննա ծիրան: Սպասում ենք 20-25 հազարի:

Նշենք, որ ամենախոշոր արտահանողը՝ «Սպայկա» ընկերությունը, այս պահին մթերում չի իրականացնում: Վերջին մի քանի տարիներին այս ընկերությունը Սուրենավան-Արմաշի տարածաշրջանից, թերևս, գնի պատճառով, ծիրան չի մթերում: Բայց մարզի մյուս տարածաշրջաններում դիրքավորվել է, արկղերը բաժանվել են և սպասում են «ընդունելի գնի»:

Իրավիճակի ներկայացումից հետո գանք խնդրի բուն էությանը, ամենակարևորին: Հասկանալի է, որ ծիրանի բերք չլինելը հետևանք է բնակլիմայական պայմանների, գարնանային ինտենսիվ անձրևների, հատկապես ծիրանի ծաղկման փուլում, որ խանգարեց փոշոտմանը: Հետևաբար, կառավարությունն այդ պայմանների վրա որևէ կերպ ազդել չէր կարող, և վերջինիս մեղադրելն անտեղի է: Հատկապես, որ հազիվ մեկ տարի է գործում: Գուցե անձրևների դեմն առնելը հնարավոր չէ, սակայն 21-րդ դարում անձրևների, ցրտահարությունների հետևանքների դեմ, այնուամենայնիվ, պայքարի բավականին արդյունավետ միջոցներ կան: Ընդ որում` ոչ շատ թանկարժեք, ոչ սակավ ու անհասանելի: Քավ լիցի, բոլորին հասանելի: Քիմիկատներ են, որ ծիրանի ծաղկման օրերին հաճախակի դարձող անձրևների ժամանակ՝ կիրառելով հնարավոր է նպաստել, խթանել փոշոտմանը: Նույն կերպ ցրտահարություններից օրեր, նույնիսկ ժամեր առաջ համապատասխան քիմիկատներ կիրառելով՝ խուսափել դրանից: Այդ քիմիկատները նոր չեն, չնայած, որ մեզանում հիմա էլ կարող են որպես նոր տեխնոլոգիաներ կիրառվել գյուղատնտեսության մեջ: Նման բազում լուծելի խնդիրներ կան, պարզապես պրոֆեսիոնալներ են պետք ու տեր կանգնողներ: Այդ թվում և Փաշինյանի կառավարությունում: Հասկանալի է, որ նոր եկած՝ սրանք ի վիճակի չեն ամենը միանգամից անելու: Բայց արդյոք այս մեկ տարվա ընթացքում արվել են քայլեր, որ վաղվա օրը այդ տեխնոլոգիաների կիրառման առումով հույս ներշնչեն: Միանշանակ, ոչ:

Ընդհակառակը: Ոլորտի զարգացմանը խոչընդոտող առաջին քայլը նախարարության վերացումն էր: Երկրորդը՝ բուսաբուծության ոլորտում փոխնախարարի հաստիքի վերացումը: Էկոնոմիկայի նախարարի՝ գյուղատնտեսության գծով երկու փոխնախարարներից և ոչ մեկը բուսաբուծության ոլորտի մասնագետ չի: Հաստիքի վրա խնայել են: Կհետևի, որ նախարարությունն իրեն դուրս է դնում ոլորտի ՀՆԱ-ի ավելի, քան կեսը տվող ճյուղի զարգացումներից: Երրորդը՝ գործում էին ԳԱՄԿ-ներ ու ԳԱՀԿ, որոնք որոշակի խորհրդատվություն էին ապահովում գյուղացուն: Կարեն Կարապետյանի օրոք, Սերգո Կարապետյանի օգնական աշխատակցուհիների իմպրովիզով, այդ համակարգը հաշված օրերի ընթացքում վերացվեց: Ամբողջ աշխարհում այն գործում է գյուղատնտեսական բուհերի կազմում կամ դրանց կից: Փաշինյանն անձամբ էր խոստացել բուհի ռեկտորատին քանդված այդ համակարգը հանձնել Ագրարային համալսարանին: Բայց, քանի որ այստեղ լուրջ փողեր են շրջանառվում (մինչև 1 մլրդ), կառավարությունում տեղի ունեցած ստվերային ռազբորկաների արդյունքում համակարգը վերակազմավորվեց որպես նախարարության վարչության, ինչպես ուզում էր փոխվարչապետ Ավինյանը: Այստեղ, դեռ նախկին նախարարի օրոք, տաքուկ տեղավորվել էին սրանց քեռի-քեռակինները, բավականին լավ աշխատավարձերով: Նախկինները «վերացրեցին» գյուղատնտեսական գրեթե բոլոր գիտահետազոտական կենտրոնները: Փաշինյանի կառավարությունն այս մեկ տարում որևէ կերպ զգացնել չտվեց, որ համաձայն չէ այդ փակումների հետ և տրամադրված է առաջին իսկ հնարավորության դեպքում վերագործարկել սրանք: Մինչդեռ, նման մոտեցման դեպքում հնարավոր էր բոլոր վերոնշյալ խնդիրները, որ մեծ ծախսեր չեն պահանջում, բայց երկրի տնտեսությանը միլիոնավոր դոլարների օգուտ կբերեն, կարճ ժամանակում լուծել: Վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից գյուղատնտեսության հետ ամենաուղղակի առնչություն ունեցող Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ նշանակվեց մեկը, որը ժամանակին եղել էր «Վեոլիա Ջրի» տնօրեն Պատրիկ Լորենի թարգմանիչը: Սրա նշանակման վերաբերյալ Փաշինյանի հիմնավորումը մոտավորապես այդպիսին էր. «Լորենին թարգմանելիս ինչ-որ բան սովորած կլինի»: Նման մոտեցման դեպքում բոլորն էլ գյուղատնտեսության վերաբերյալ ինչ-որ բան սովորած կլինեն, որովհետև, ինչպես Չերչիլն էր ասում, «ամեն օր կարտոլ են ուտում», կամ ծիրան, ձմերուկ: Ամեն օր շրջում են զբոսայգիներում, ծառ ու թուփ են տեսնում: Պարզապես փաշինյանական այդ «ինչ-որ բանը» նշանակում է ոչ պրոֆեսիոնալ, որի արդյունքում էլ 70, 100 տոննայի փոխարեն սպասում ենք 25 տոննա ծիրանի բերքի: Եվ գալիք տարիներին սպասվող ծիրանի ու մյուս մթերքների քանակը խիստ կախվածության մեջ է լինելու կառավարությունում ծվարած ինչ-որ բան սովորածների թվից, որքանով որ շատացան վերջիններս, այնքանով նվազելու է ծիրանի բերքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում