Մենք պետք է հաշվի առնենք՝ ինչ դասեր կարելի է քաղել Ուկրաինայի իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համար: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այն դեպքում, երբ ԱՄՆ-ը չի ընդունում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, կան բնագավառներ, որտեղ մենք կարող ենք շարունակել աշխատել միասին, օրինակ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հարցը»,- ավելի վաղ գրել էր Ուորլիքը:









































