«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի ամբողջ ազգուտակն աշ¬խատում է ՊԵԿ-ում, բազմիցս գրել ենք: Ուշագրավ է, որ վերջիններս չեն էլ թաքցնում պաշտոն զբաղեցնելուն զու¬գահեռ բիզնեսով զբաղվելու հանգամանքը:
Նման ինք¬նավստահ ՊԵԿ պաշտոնյա¬ներից մեկն էլ Մաշադյանի աներձագի՝ նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղա¬կալ Արման Պողոսյանի որ¬դին է: Մեր ձեռքի տակ հայտնված տեսանյութում ՊԵԿ պաշտոնյան կնոջ հետ մասնակցում է Բաղրամյան պողոտայում գտնվող իրենց բիզնեսի բացմանը:
Ընդ որում՝ այդ բիզնեսի մասին որևէ հիշատակում չկա Վար¬դան Պողոսյանի հայտարա¬րագրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:









































