ԱՄՆ-ում և Կանադայում մարտի 14-16-ի հանգստյան օրերի արդյունքներով ամենաշահութաբեր ֆիլմը «Միստր Պիբոդի ու Շերմանի արկածները» մուլտֆիլմն է: Ֆիլմը աշխատել է 21.2 մլն դոլար՝ ասվում է BoxOfficeMojo կայքում:
Ֆիլմն ստեղծվել է DreamWorks ստուդիայի կողմից: Այն միստր Պիբոդի անունով խոսող շան ու նրա որդեգիր շան՝ Շերմանի մասին է: Այդ կերպարներն առաջին անգամ հայտնվել էին «Ռոկկի ու Բուլվինկլի շոու» մուլտսերիալում, որը ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1959-1964թթ.:
Ֆիլմի եկամուտը, որը վարձույթ էր հանվել անցած շաբաթ, կազմել է 63.1 մլն դոլար:
Անցած շաբաթվա առաջատարը՝ «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը», հայտնվել է 2-րդ հորիզոնականում՝ վաստակելով 19.1 մլն դոլար:
Շահութաբերությամբ 3-րդ հորիզոնականում է «Need for Speed: Արագության ծարավ» ֆիլմը, որը իր առաջին հանգստյան օրերին հավաքել է 17.8 մլն դոլար:











































