Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողբերգություն է որակել ուրբաթ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում զանգվածային անկարգությունները և կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին միավորվել ճգնաժամային իրավիճակում: Մայրաքաղաքի իրադարձությունների պատճառով նա ընդհատել է իր պաշտոնական այցը Բելառուս՝ գրում է BBC-ն:
«Ես պատրաստ եմ հանդիպել բոլոր քաղաքական ուժերի հետ, մեր միակ հեռանկարը միասնության մեջ է, և միայն այդ կերպ կարող ենք պատասխանել ռուսական զավթողականությանը, միայն այս կերպ մենք կարող ենք աշխարհին ցույց տալ Վրաստանի արժանապատվությունը», – ասել է Զուրաբիշվիլին:
«Ցանկանում եմ իմ հերթական սրտացավությունը հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության պատճառով», – ավելացրեց նա:
Զուրաբիշվիլին նաև խոստովանել է, որ իշխանությունները սխալ են թույլ տվել`թույլ տալով, որ ռուս պատգամավորը զբաղեցնի Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռը: