ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով նախօրեին Վահե Գրիգորյանի հայտարարությանը, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վահե Գրիգորյանը ճիշտ է: Նա նշեց, որ Սահմանադրությունը պետք է կարդալ՝ հասկանալու, թե ՍԴ-ում ով իրավունք ունի որոշումներ կայացնել.«Անկեղծ ասած, ես կարդացել եմ այդ նորմը և տեսել եմ, որ Վահե Գրիգորյանը ճիշտ, Դավիթ Հարությունյանը՝ սխալ»: