Կիրակի երեկոյան «Վեստի նեդելի» հաղորդման հաղորդավար Դմիտրի Կիսելյովը, ամփոփելով Ղրիմը Ռուսաստանին անդամակցելուն ուղղված հանրաքվեի արդյունքները, ԱՄՆ-ին սպառնացել է միջուկային պայթյունով, եթե Ղրիմի պատճառով սրվի Ռուսաստանի հետ հակամարտությունը:
«Ավելի վաղ ամերիկացիներն ասել են, որ սառեցնում են հունիսին «Մեծ ութնյակ»-ի հանդիպման նախապատրաստությունը Սոչիում: Իբրև թե բոյկոտ ընդդեմ Ռուսաստանին, խոսելու ոչինչ չկա: Սակայն եթե այդպես է, ինչու՞ է Օբաման անընդհատ զանգահարում Պուտինին»,- հռետորական հարց է ուղղել Կիսիլյովը, միևնույն ժամանակ հայտնվել է ԱՄՆ նախագահի լուսանկարը՝ «Մազերը ճերմակած» տեքստով:
Կիսիլյովն ինքն է պատասխանել իր հարցին՝ ասելով, որ Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որ կարող է ԱՄՆ-ը վերածել ռադիոակտվի մոխրի: Այդ ընթացքում էկրանների վրա հայտնվել է միջուկային պայթյուն պատկերող ֆոնային լուսանկար՝ «Միջուկային մոխիր» անվամբ:







































