Ուկրաինայում անհայտ անձինք առևանգել են 50 բեռնատար, որոնք պատկանում են «ԿԱՄԱԶ» ԲԲԸ-ին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ռուսական ընկերության ներկայացուցչին:
«Չեռնիգովից դուրս գալիս շարասյունը կանգնեցրել են զինված անձինք, որոնք ներկայացել են որպես «Մայդանի ինքնապաշտպանություն»»,- նշել է «ԿԱՄԱԶ»-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ մայդանականներին ներկայացվել են փաստաթղթեր այն մասին, որ տեխնիկան ուղևորվում է Ղազախստան: «Փաստերը, որ դրանք պետական սեփականություն չեն, անտեսվել են: Բացի այդ, սպառնացել են կրակ բացել, եթե շարասյունը փորձի շարժվել»,- ամփոփել է ընկերության ներկայացուցիչը:
Վերջիվերջո ավտոմեքենաները վերադարձվել են Չեռնիգովի ավտոկայան՝ «մայդանի վերոնշյալ ինքնապաշտպանության» վերահսկողության ներքո:









































