Չիլիում ավելի քան 100 հազար մարդ տարհանվել է իրենց տներից՝ երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների ազգային գերատեսչության տնօրեն Ռիկարդո Տորոյին:
Նրա խոսքերով՝ տարհանումն անցկացվել է երկրի խաղաղօվկիանոսյան ափում: Տորոն նշել է, որ այդ այդ միջոցառումն ունի բացառապես նախազգուշական նպատակ:
Օդերևութաբանների կարծիքով՝ ցունամիի դեպքում դրա ուժը մեծ չի լինի:









































