Այսօր՝ հունիսի 21-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին:
«Ինչպե՞ս եք վերաբերվում հակակոռուպցիոն դատարանին՝ որպես անցումային արդարադատության գործիք»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:
Պատգամավորը նաև անձնական բնույթի հարց հղեց. «Ճի՞շտ է, որ Ձեր և Պուտինի գիտական ղեկավարը նույն մարդն է եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում: