Այսօր՝ հունիսի 21-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Վարչական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Օրենքի նախագծին «Իմ քայլի» որոշ պատգամավորներ առաջարկեցին «կողմ» քվեարկել, ոմանք՝ «դեմ», կային նաև «ձեռնպահ» քվեարկելու կոչ անողներ: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ասաց. «Միգուցե կողմնորոշվեք և խմբակցությունում քննարկեք՝ ինչ դիրքորոշմամբ եք ուզում հանդես գալ»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նշեց, որ փաստորեն իրեն հաջողվեց հանձնաժողովում կարծիքները բաժանել 3 մասի:
Մանրամասները՝ տեսանյութում: