Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը հստակեցրել է, թե ինչու է նստել Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
Նա բացատրել է, որ այդ աթոռին իրեն վրացական կողմն է նստեցրել։
«Ինձ որտեղ հրավիրում է նստել ընդունող կողմը, այնտեղ էլ նստում եմ»,-հայտարարել է Գավրիլովը։
Նա նշել է, որ կանոնակարգի համաձայն՝ այդ աթոռին նստում է Գլխավոր վեհաժողովի նախագահը։ Գավրիլովի խոսքով՝ խորհրդարանի խոսնակի տեղում ինքը նստել է և՛ Հունաստանում, և՛ Լիբանանում, և՛ այլ երկրներում։