Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը ՍԾՏՀ ԽՎ-ի 53-րդ լիագումար նիստում խոսել է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հեռանկարների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մասին:
«Վստահ եմ, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները շուտով կգտնեն իրենց լուծումը` հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, առաջին հերթին հարգելով պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը»,- ասել է Ասադովը:
Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը տուժել է «վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունից»: