Քիչ հայտնի դիզայներ, ուսանող Ստեֆան Մոնրոն մտածել է՝ ինչպես կարելի է զբոսանավի հարդարման մեջ ներառել բրենդի լյուքսային տարրերը, և Rolls-Royce-ի համար նավ է ստեղծել, որը, հնարավոր է, երբեք ծով դուրս չի գա:
Ավարտելով ուսումը և ստաժավորումը Rolls-Royce Motor Cars-ում անցկացնելուց հետո Մոնրոն հնարավորություն է ստացել մշակել 450EX զբոսանավի կոնցեպտը: Սա միայն ուսանողական ծրագիր է, որը պաշտոնապես Rolls-Royce բրենդի հետ չի ասոցացվի:
Ուսանողի առջև խնդիր է դրվել որքան հնարավոր է՝ շատ օգտագործել Rolls-Royce-ի լյուքսային տարրերը: Ուսանողը 450EX-ի սրահում ուղևորական չորս նստատեղ է դրել, ինչպես նաև երկու նստատեղ՝ նավավարների համար:
Զբոսանավում լոգարան էլ կա:
Քանի որ 450EX-ը միայն կոնցեպտ է, հնարավոր է՝ այն երբեք էլ սերիական արտադրության դուրս չի գա: Այժմ այն գտնվում է բրիտանական Գուդվուդում գտնվող Rolls-Royce-ի շտաբ-բնակարանում, գրում է style.rbc.ru-ն:









































