Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը: Այժմ քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ առաջարկվում է անցնել աշխատավարձի վճարման անկանխիկ եղանակին:
«Այս նախագծով որքանո՞վ ենք նպաստում ստվերի դեմ պայքարին և ստիպում ընկերություններին գրանցել իրենց աշխատողներին: Հակառակ դեպքում արդյունավետության առումով խնդիր կունենանք»,- դիմելով Գևորգ Պապոյանին՝ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: