ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պայմանավորվել են Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրել սահմանադրական բարեփոխումների և Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների ժողովուրդների շահերը հաշվի առնելու միջոցով, ասվում է ՌԴ-ի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է Ria Novosti-ն:
Լավրովը և Քերին կիրակի օրը հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է trend.az-ն:







































