Thursday, 18 06 2026
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

Պատերազմական երկրի համար վտանգավոր իրավիճակ է. Բակո Սահակյանի հարցը պետք է լուծվեր դեռ 1 տարի առաջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, Արցախում 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանական ուշագրավ դասավորումներ են տեղի ունենում, հատկապես Լևոն Մնացականյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելն ի՞նչ նպատակով է արվել։

Կարծում եմ՝ Լևոն Մնացականյանի նշանակումը ներքաղաքական շարժառիթներ ուներ։ Եվ խոսքը ոչ միայն ընտրությունների մասին է, այլ այն իրադարձությունների, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան այս ամառ։ Խնդիրը կապված է Սամվել Բաբայանի հետ, ինչպես գիտեք՝ նա շաբաթներ առաջ սկսել է ստորագրահավաք Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու համար, և Բակո Սահակյանն ու իր մտերիմ շրջանակը պատրաստվում է գալիք շաբաթների ակտիվ զարգացումներին։ Ենթադրվում է, որ ստորագրահավաքի ավարտից հետո հնարավոր է փողոցային պայքարի դրսևորումներ լինեն, ոստիկանապետի պաշտոնում Բակո Սահակյանին պետք է շատ լոյալ անձնավորություն, որը, հարկ եղած դեպքում, պատրաստ կլինի դիմել ուժային գործողությունների։

-Փողոցային պայքար սկսելու հավանականությունն ինչո՞վ եք պայմանավորում, կարծում եք՝ հնարավոր չի՞ լինի օրինական ճանապարհով իրականացնել այդ փոփոխությունները։

-Կարծում եմ՝ քիչ հավանական է, որ ԼՂՀ Ազգային ժողովը նույնիսկ ստորագրությունների հավաքվելու դեպքում կողմ քվեարկի հանրաքվեին։ Բացի դրանից՝ «Հանրաքվեի մասին» նոր օրենք է բերվել Ազգային ժողով, որտեղ նշվում է, որ Սահմանադրական փոփոխությունների ցանկացած օրինագիծ, որն առնչվում է հանրաքվեի անցկացմանը, պետք է նախքան ԱԺ-ի քվեարկությունը ուղղվի Գերագույն դատարան, որտեղ էլ որոշվի դրա սահմանադրականությունը։ Այսինքն՝ մշակվում են տարբեր մեխանիզմներ, որ ձեր նշած ճանապարհով հարցը չլուծվի։ Ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ այսպիսի փակուղային իրավիճակի դեպքում պայքարը տեղափոխվելու է փողոց։ Սրա մասին արդեն խոսվում է քաղաքական շրջանակներում, և ես այդպիսի զարգացումները շատ հավանական եմ համարում։

-Կա նաև այսպիսի տեսակետ. եթե Սամվել Բաբայանին հաջողվի այդ փոփոխություններն իրականացնել, ապա ոչինչ չի խանգարի Ռոբերտ Քոչարյանին ևս առաջադրվել այդ ընտրություններում ու, այդպիսով, Երևանի իշխանություններին ռեալ դիմադրության օջախ ստեղծվի։ Դուք նման սցենարն ինչքանո՞վ եք հավանական համարում։

-Այդպիսի տարբերակ իսկապես քննարկվում է, այդպիսի խոսակցություններ իսկապես կան, բայց մի քիչ անհավանական եմ դա համարում՝ հաշվի առնելով այն գործողությունները, որ կատարվում են իշխանությունների կողմից։ Այսինքն՝ եթե այդպիսի տարբերակը իրական լիներ, այն բոլոր խոչընդոտները, որոնց մասին ես վերևում նշեցի, չէին լինի, և Ազգային ժողովը պարզապես կողմ կքվեարկեր։ Դեռ չգիտենք՝ սպասենք, գուցե և կողմ քվեարկեն։ Բայց ես դա քիչ հավանական եմ համարում։

-Մինչ այս պահը Հայաստանի իշխանությունները որևէ մասնակցություն չեն ունեցել Արցախի ներքաղաքական կյանքին։ Կարծում եք՝ լա՞վ է, որ Երևանը որևէ դիրքորոշում չունի և, հետևաբար, չի ունենա նաև իր սեփական թեկնածուն այս ընտրություններում։

-Կարծում եմ՝ դա ևս դիրքորոշում է, և մենք այդ դիրքորոշումը պետք է ընդունենք։ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նոր կառավարությունը մտածում է, որ Արցախն ինքնուրույն ու անկախ միավորում է, և նրանց սկզբունքներին չի համապատասխանում այն գործելաոճը, որ գոյություն ուներ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Այս պայմաններում Երևանից պետք է ակնկալել առնվազն 2020 թվականի ընտրություններին արդար ու հավասար պայմանների ապահովում։ Նրանք դա կարող են անել՝ օգտագործելով իրենց քաղաքական լծակներն ու ռեսուրսները, ինչպես նաև տարբեր ընտրական մեխանիզմներ՝ օժանդակել դիտորդական առաքելությունների ժամանմանը Արցախ, աջակցել մինչև 2020 թվականի ընտրությունները այլընտրանքային լրատվամիջոցի կամ իրավապաշտպանական կազմակերպության ստեղծմանը։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կաջակցի ինչ-որ թեկնածուի կամ քաղաքական ուժի, ուստի, իմ նշածը ամենաօպտիմալ զարգացումը կլինի։

-Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի միջև հակադրությունը չի վերանում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների նիստին երկուսն էլ մասնակցում էին, բայց որևէ շփում չեն ունեցել։ Այս հակադրությունը վտանգներ պարունակո՞ւմ է։

Անշուշտ, վտանգավորն է, և մենք այդ վտանգի մասին խոսում էինք դեռևս մեկ տարի առաջ, երբ մեր կուսակցությունը նախաձեռնել էր բողոքի ակցիաներ, իսկ մեզ մեղադրում էին, թե իրավիճակն ենք ապակայունացնում։ Մենք նշել ենք, որ Ղարաբաղում իրավիճակը կայուն չի լինի այնքան ժամանակ, ինչքան նախագահի պաշտոնն ապօրինի կերպով զավթած, սահմանադրական հեղաշրջում իրականացրած Բակո Սահակյանն է իշխում այստեղ։ Բայց դրանից՝ անհնար է, որ քաղաքական մի տարածքի մի մասն ունենա մի որակի համակարգ, երկրորդ մասն՝ այլ։ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ, ամենահլու-հնազանդ կամակատարներից մեկն է։ Ես վստահ եմ, որ մինչև այսօր նրա գործողությունները համակարգվում են Սերժ Սարգսյանի կողմից։ Պարզ է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար այսպիսի իրավիճակն անընդունելի է։ Հարցը պետք է լուծվեր դեռ մեկ տարի առաջ, երբ դրա համար կային նախադրյալներ, բայց, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ սխալ գնահատեց իրավիճակը։ Մտածում էր, որ հնարավոր է նույնիսկ հին ռեժիմի այս ներկայացուցիչների հետ աշխատել, բայց փորձը ցույց տվեց, որ դա հնարավոր չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի իշխանությունները ներգրավված են եղել ակտիվ հակահեղափոխական գործունեության մեջ, մենք տեսել ենք, թե մեկ տարվա ընթացքում պետական մակարդակով ինչ ակտիվ հակաքարոզչություն է եղել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ, տեսել ենք, թե ինչպես են միջամտել դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Չմոռանանք նաև վերջին զարգացումները, երբ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը եկել էր Արցախ, իսկ նրանք, լքելով Փաշինյանին՝ գնացել էին, ինչպես վարչապետը նշեց՝ իրենց պարի ընկերոջ հետ ժամանակ անցկացնելու։ Սա խայտառակություն է, և քանի դեռ Արցախում այդ մարդիկ իշխում են, մենք ունենալու ենք այսպիսի իրավիճակ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում