«Մանչեսթեր Յունայթեդ»-ին շատ դժվար կլինի իր կազմ վերադարձնել «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը հենց անգլիական ակումբի կազմից է 2012 թվականին տեղափոխվել «Ծեր Սինյորա»-ի ճամբար:
Ինչպես հաղորդում է Metro-ն, Պոգբան չի պատրաստվում վերադառնալ այն ակումբ, որտեղ ժամանակին չեն հավատացել իր ուժերին և իր ունակությունները ցուցադրելու հնարավորություն չեն տվել: Անգլիայի գործող չեմպիոնն ավելի վաղ պատրաստ էր խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 40 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: Այդ հարցի վերահսկողությունն իր ձեռքն է վերցրել «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը, ով մտադիր է անձամբ բանակցություններ վարել իր հայրենակցի հետ և համոզել փոխելու ակումբային գրանցումը:









































