ԱՄՆ ծովային հատուկ ծառայությունների կողմից «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունից մոտ 3 տարի անց պարզվել են նրա մահվան հանգամանքների նոր, սարսափազդու մանրամասներ: Նրա մարմնի մեջ մխրճվել է մոտ 100 փամփուշտ: Ահա թե ինչու թիվ մեկ ահաբեկչի մարմնի լուսանկարները չեն հրապարակվել՝ փոխանցում է mignews.com-ը:
Բրիտանական Daily Mail-ը, հղում անելով ամերիկացի կոմանդոսի խոսքին, ով մասնակցել է այդ գործողությանը, հաղորդում է, որ ծովայինները «հերթով» առնվազն 100 գնդակ են մխրճել ահաբեկչի մարմնի մեջ՝ այն բանից հետո, երբ արդեն պարզ է դարձել, որ նա սպանված է:
Special Operations Forces Situation Report վեբ-կայքը նշում է, որ «հերթով՝ մարտիկը մարտիկի հետևից, մի ամբողջ փամփշտակալ փամփուշտ են արձակել բեն Լադենի վրա»:









































