ՆԱՏՕ-ի կայքերի մեծ մասի աշխատանքը վերականգնվել է գիշերը ցանցահենային հարձակումներից հետո: Twitter-ի իր էջում այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն՝ փոխանցում է gazeta.ru-ն:
«ՆԱՏՕ-ի որոշ կայքերի վրա DDoS-հարձակումները շարունակվում են, սակայն սերվերների մեծ մասի աշխատանքը վերականգնվել է: Դաշինքի համակարգերի և տվյալների բազայի ամբողջականությունը չի խախտվել: Մենք շարունակում ենք աշխատանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի որոշ համացանցային կայքեր դարձել են ուկրաինական «ԿիբերԲերկուտ» խմբավորման թիրախը:







































