Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի բնակիչները երկրի բոլոր քաղաքացիներից ամենից շուտն են դիմավորել գարունը: Այս մասին հաղորդում է MIGNews-ը:
Ըստ ավանդության՝ հենց այստեղ է ժամկետից շուտ նշվում հայտնի «Հոլի» կամ «Գույների փառատոնը», որը նշանավորում է տաք սեզոնի գալուստը և բարու հաղթանակը չարի նկատմամբ:
Այս տարի այն նշվում է մարտի 17-18-ին, սակայն վերոնշյալ նահանգի քաղաքներում և գյուղերում այն սկսել են տոնել նախորդ կիրակիից:
Պետք է նշել, որ տոնի գլխավոր ծեսը մեկմեկու գունավոր փոշիներով «պատելն» է: Դա ոչ միայն կրոնական, այլև բուժական նշանակություն ունի, քանի որ դրանք պատրաստված են օրգանիզմի համար օգտակար խոտաբույսերից: