Երկուշաբթի օրվանից սկսած՝ Փարիզում ժամանակավորապես սահմանափակվում է անձնական ավտոտրանսպորտի օգտագործումը: Ավտոմեքենաների և մոտոցիկլետների տերերը կարող են քաղաքում երթևեկել մեկ օր հետո՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փարիզում օդում վնասակար նյութերի պարունակությունը 5-րդ օրն անընդմեջ երկուսից ավելի անգամ գերազանցում է թուլատրելի չափը:
Իշխանությունները 3 օրով անվճար են դարձրել նաև հասարակական տրանսպորտը:
Օդի աղտոտվածության մակարդակով Փարիզը համաշխարհային մայրաքաղաքներից զիջում է միայն Պեկինին:






































