Այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը վարչապետ Փաշինյանին հիշեցրեց, որ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում կեղծ գիտնականների վրա, որպեսզի խեղաթյուրի պատմությունը. «Ի՞նչ քայլեր է կատարում կառավարությունը հայկական հին մշակութային կոթողները պահպանելու ուղղությամբ և մասնավորապես Քարահունջի հարցում»:
Պատգամավորի խոսքով՝ տևական ժամանակ է, որ Քարահունջը կանգնած է ոչնչացման եզրին ավերիչ պեղումների հետևանքով. «Մտավախություն չկա՞, որ նման ֆինանսական միջոցները տարատեսակ խողովակներով կարող են ներթափանցել Հայաստան և աննկատ պատճառ հանդիսանալ պատմամշակութային արժեքների ոչնչացման համար, ինչի վառ ապացույցն է Քարահունջ աստղադիտարանի մերժումը և այն որպես գերեզման դիտարկելը»:
Ի պատասխան՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Ադրբեջանի կեղծ թեզերին պատասխանելու համար մենք հատուկ միջոցներ ծախսելու խնդիր չունենք. «ԳԱԱ Պատմության ինստիտուտը բազմաթիվ հրապարակումներ ունի թեմայի վրա: Մենք ռուսալեզու հատվածին լուսաբանելու խնդիր ունենք, որովհետև նրանք շեշտը դնում են ռուսալեզու հատվածի վրա: Մեր պրոպագանդան չի զիջում ադրբեջանականին»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































