Անդրբայկալյան երկրամասի քննչական կոմիտեն պարզաբանում է Կրասնի Վելիկան գյուղի 11 բնակիչների մահվան հանգամանքները: Ավելի վաղ հաղորդվում էր մահվան 5 դեպքի մասին: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության մամլո ծառայության կայքը:
Տեղաբնակների մարմինները առանց ակնհայտ բռնի մահվան հետքերի հայտնաբերվել են կիրակի առավոտյան: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը անորակ ալկոհոլից թունավորումն է:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, հարցաքննվում են վկաները:
«Գյուղ է ժամանել սանիտարական ավիացիայի բժշկական աղետների կենտրոնի տոկսոլոգիական բրիգադը: Աշխատում են հատուկ շտապօգնության խումբ՝ Կրասնոկամենսկից, ինչպես նաև Անդրբայկալյան կենտրոնական հիվանդանոցի մասնագետները»,- տեղեկացրել է առողջապահության նախարարության մամլո քարտուղար Իրինա Բելոշիցկայան:










































