Յաբրուդում սիրիական բանակը մարտերով շարժվում է դեպի քաղաքի կենտրոն: Անցած օրերին նրանց հաջողվել է մոտենալ այն հրապարակին, որտեղ գտնվում է քաղաքապետարանի շենքը:
«Հակառակորդը կատաղի դիմադրություն է ցույց տալիս: Բացի դրանից՝ քաղաքում կան խաղաղ բնակիչներ, ինչը սահմանափակում է բանակի գործողությունները»,- ասել է գործողությունը ղեկավարող սպան:
Զինյալները հեռացվել են հարավային բարձունքներից և Մար-Մարոն լեռան վրայից, հայտնաբերվել ու ոչնչացվել է ստորգետնյա թունել, որը նրանց համար ծառայել է որպես թաքստոց: «Իսլամական ճակատ»-ի մեջ մտնող «Ահրար աշ-Շամ» խմբավորման ապստամբները լքել են Յաբրուդը՝ նահանջելով հարևան Ռանկուս: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ծայրահեղականները քաղաքում իրականացնում են փոխհրաձգություն: Նրանց դաշտային հրամանատար Աբու Ազամը սպանված է:
Բանակային ստորաբաժանումներն ամբողջովին արգելափակել են զինյալների մատակարարման գծերը՝ Լիբանանի սահմանից մինչև Յաբրուդ: Ջաբաադին-Մաալյուլյա մայրուղու վրա ոչնչացվել է խոշոր խմբավորում: Լիբանանյան բանակը, որն ուժեղացրել է հսկողությունը հյուսիսային սահմանին՝ Էլ-Արիդա անցակետից մինչև Վադի-Հալեդ հովիտ և Էլ-Քեբիր գետ, արգելափակել է անօրինական սահմանահատումները:







































