Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Պաշտոնական. Վարչապետը ներկայացրել է պետական ծառայությունների մոնիտորինգի արդյունքները

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,

Կառավարության այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել պետական ծառայությունների մոնիտորինգի արդյունքները ներկայացնելուց։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրավունքների գրանցման ընթացակարգում մենք ձեզ հետ միասին կատարեցինք փոփոխություն, որի արդյունքում երկրորդային գրանցումների ժամանակ չի պահանջվում գույքի տեղազննություն և չափագրում։ Արդյունքում ծառայության պարզեցման շնորհիվ 1 ամսվա ընթացքում շուրջ 10 հազար քաղաքացի ազատվել է այդ ծախսատար ծառայությունից։ Տարեկան կտրվածքով մեր այս որոշումով 120 հազար մարդ, ըստ էության, առքուվաճառքի գործառույթն իրականացնելու է առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության։ Ընդհանուր առմամբ՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում մոնիտորինգը ցույց է տալիս, որ ծառայության որակը բարձրացել է, կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազել են։ Վերջին երկու շաբաթվա մոնիտորինգը ցույց է տալիս, որ մեր բնակչությունն սկսել է դրական գնահատել կադաստրի ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները։

Երկրորդ ոլորտն արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալությունն է։ Մենք ներդրեցինք էլեկտրոնային միասնական և մեկ պատուհանի համակարգի սկզբունքը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան էլեկտրոնային եղանակով, ինտերնետից օգտվելով, Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկություններ գրանցել։ Այս ծառայությունից էլեկտրոնային եղանակով արդեն օգտվել են շուրջ 50 հոգի, տեսակարար կշիռը դեռևս բավական փոքր է, այն չի գերազանցում ընդհանուր ձեռնարկությունների գրանցման 10 տոկոսը։ Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս ծառայության մասին լրատվական միջոցներով մեր բնակչությանը տեղյակ պահելու խնդրին, որովհետև ծառայությունը հարմարավետ է, և 10-15 րոպեի ընթացքում կարող եք և իրավաբանական անձ գրանցել, և անհատ ձեռներեց։ Չնայած այն հանգամանքին, որ կոռուցպիոն ռիսկերը կտրուկ նվազել են (չի գերազանցում 1,4 տոկոսից մոնիտորինգի արդյունքում), բայց դեռևս առկա են դժգոհություններ, որոնք վերաբերում են սպասարկմանը և հերթերին։ Այստեղ մենք ունենք տարածքային խնդիր, և հանձնարարվում է արդարադատության նախարարությանը կառավարության աշխատակազմի հետ և պետական գույքի կառավարման վարչության հետ միասին քննարկել խնդիրը, թե ինչ լրացուցիչ տարածքներ մենք կարող ենք հատկացնել։ Միգուցե նպատակահարմար է, որ Երևանում մեկ կետ չլինի, այլ երկու կետ լինի, որպեսզի հերթեր չձևավորվեն, և կարողանանք սպասարկել քաղաքացիներին։
Հաջորդ խնդիրն ավտոմեքենաների տեխնիկական զննման իրականացման փոփոխությունն է։ Տեխնիկական զննման կտրոնները քաղաքացիներն ստանալու են բանկային համակարգում։ Ֆինանսների նախարարությունն արդեն իսկ 7 առևտրային բանկերի հետ ստորագրված սպասարկման պայմանագրեր ունի, և շուրջ 70 հազար տեխնիկական զննման կտրոններ տրամադրվել են առևտրային բանկերին, և այս գործառույթն այս ամիս թափ է հավաքելու։ Համոզված եմ, որ 3 ամսվա ընթացքում մենք կունենանք էական դրական արձագանք մեր քաղաքացիների կողմից։ Անհրաժեշտ է, որպեսզի ֆինանսների նախարարությունն սկսի լուսաբանել այս աշխատանքները և իրազեկել քաղաքացիներին, թե որտեղ պետք է ներկայացնել դիմումը և ինչպես պետք է օգտվել այս նոր ծառայությունից։

Չորրորդը՝ պետավտոտեսչության մասով կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով էապես պարզեցվում են վարորդական վկայականներ ստանալու և ավտոմեքենա գրանցելու ընթացակարգերը։ Մոնիտորինգը ցույց է տալիս, որ կոռուպցիոն երևույթներն էապես նվազել են, սակայն փոխարենն առաջացել է քաղաքացիների դժգոհությունը՝ կապված սպասարկման որակի հետ։ Այդտեղ դեռևս գերիշխում է ֆորմալիզմը, և քաղաքացիները շատ ժամանակ են ծախսում իրենց վկայականներն ստանալու համար։ Կոռուպցիոն ռիսկերը այս պահի դրությամբ միայն առնչվում են այսպես կոչված «դալալներին», որոնք հանդիսանում են միջնորդ, և այս երևույթը նույնպես պետք է վերացվի։ Հանձնարարվում է ոստիկանությանն ապահովել ավտոմեքենաների գրանցման ժամանակ քաղաքացիների սպասարկումն իրականացնել կարճ ժամկետում։ Կարծում եմ, պարոն Օսիկյան, որ մոտակա 2 ամիսների ընթացքում մեքենաների գրանցումը, գրանցումից հանելը չպետք է գերազանցի 1 ժամը, դա առավելագույնը պետք է լինի, իսկ 2 ամիս հետո այդ ժամանակահատվածը պետք է կրճատվի։

Հինգերորդը՝ վարորդական վկայականների տրամադրման նոր գործընթացը ենթադրում է առողջապահության նախարարարության կողմից վկայական ստանալու համար սահմանափակում հանդիսացող հիվանդությունների ցանկի ուղղակիորեն տրամադրում ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի մենք մեր քաղաքացիներին զերծ պահեինք տարբեր տիպի տեղեկանքներ հավաքագրելուց և այդ տեղեկանքները ոստիկանությանը ներկայացնելուց։ Մենք հանձնարարել էինք, որ պետք է ձևավորվի միասնական տեղեկատվական բազա, և այդ տեղեկատվությունը մենք ինքներս պետք է տրամադրենք ոստիկանությանը։ Այս պահի դրությամբ արձանագրում ենք, որ բացակայում է միասնական տեղեկատվական բազա, և տրվում է հանձնարարություն առողջապահության նախարարությանը՝ ձեռնարկել միջոցառումներ այդ միասնական բազայի ստեղծման և ոստիկանությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ։

Վեցերորդը՝ կառավարությունը որոշում է ընդունել, որով վերացրել է պոլիկլինիկաներից քաղաքացիներին տրվող շուրջ 20 տեսակի տեղեկանքների հավաքագրումը, որոնց անհրաժեշտությունը չկա, և միջազգային փորձը նույնպես ցույց է տալիս, որ նմանատիպ ծառայություններն այսօր աշխարհում տրամադրվում են առանց նմանատիպ տեղեկանքների հավաքագրման։ Արդյունքում շուրջ 300 հազար քաղաքացիներ նման տեղեկանքներ ստանալու անհրաժեշտությունից կազատվեն։ Ընդ որում, հիշում եք, որ մեր մոնիտորինգը ցույց էր տալիս, որ իրականում այդ տեղեկանքները տրամադրելիս որևէ ծառայություն չէր մատուցվում, այլ ուղղակի առկա էին կոռուպցիոն երևույթներ։ Անհրաժեշտ է, որպեսզի այս միջոցառումն ամբողջությամբ իրականացվի, որպեսզի մարզպետները, ինչպես նաև Երևանի քաղաքապետը, միջոցառումներ ձեռնարկեն իրենց ենթակայության տակ գտնվող հաստատություններում վերոհիշյալ տեղեկանքների պահանջը բացառելու ուղղությամբ։ Դեռևս իներցիայով շարունակվում է տեղեկանքների հավաքագրումը։ Անհրաժեշտ է, մի կողմից, իրազեկել մեր քաղաքացիներին, մյուս կողմից՝ համապատասխան հաստատություններին, որ այլևս նման տեղեկանքներ պահանջել չի կարելի։
Մոնիտորինգի են ենթարկվել նաև մի շարք լիցենզավորման գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունները։ Արդյունքում արձանագրում ենք, որ կրթության և գիտության, ֆինանսների, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների լիցենզավորման գործակալություններում կոռուպցիոն դրսևորումները բացակայում են, ինչը չափազանց ուրախալի երևույթ է։ Դեռևս առկա էին խնդիրներ առողջապահության և քաղաքաշինության նախարարություններում։

Նախարարները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ, մասնավորապես, քաղաքաշինության նախարարը աշխատանքից հեռացրել է համապատասխան մարդկանց, և այս պահի դրությամբ այնտեղ ևս իրավիճակը բարվոք է։

Խնդիրներ են արձանագրվել նաև էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունում և արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային տեսչությունում։ Անհրաժեշտ է, որպեսզի էկոնոմիկայի նախարարը և արտակարգ իրավիճակների նախարարն իրենց անձնական հսկողության տակ վերցնեն այս երկու գործառույթները, որպեսզի այս ոլորտներում նույնպես բացառենք կոռուպցիոն երևույթները։

Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ ես ներկայացրի 8 ուղղություներով իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Ընդհանուր առմամբ մենք 18 տեսչական ստուգող մարմիններ ունենք, և ես պարբերաբար ձեզ և մեր հանրությանը ներկայացնելու եմ այն արդյունքները, որոնք այս պահին առկա են։
Ակնհայտ է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցառումները դրական արդյունքներ են տալիս։ Համոզված եմ, որ 2-3 ամսվա ընթացքում այդ արդյունքները շոշափելի կլինեն, որովհետև ամեն ամիս տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվում են այս ծառայություններից և որակական փոփոխություններ տեսնում նախորդ տարիների համեմատ։ Խստապահանջ լինելով՝ մենք նույն արդյունքներին կհասնենք նաև այլ ծառայությունների ոլորտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում