Վրաստանի առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Եկատերինա Տիկարաձեն: Նրան լրատվամիջոցներին է ներկայացրել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Օկուպացված տարածքներից փախստականների գծով, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարների ներկայացմանը ներկա էր նաև նախկին նախարար Դավիդ Սերգեենկոն, որը պաշտոնից հեռացել է այսօր:
Առողջապահության նոր նախարար Էկա Տիկարաձեն, նախքան կառավարության անդամ դառնալը, եղել է Սաչխերի հիվանդանոցի տնօրենը: Նրան ճանաչում են որպես Իվանիշվիլիի ընտանիքի անձնական ատամնաբույժ: