ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ իր դեմ հարուցված քրգործով դատական նիստին, բայց եթե դատարանն անհրաժեշտություն գտնի, նա կներկայանա։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելայնը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի բոլոր միջնորդությունները։ Այս մասին նա հայտնեց այսօր վերաքննիչ քրեական դատարանում կայացած դատական նիստի ժամանակ։
«3 ինքնաբացարկի միջնորդություն կար իմ հանդեպ` Քոչարյանի պաշտպանների, Սեյրան Օհանյանի պաշտպանների, ինչպես նաև տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ինձ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները։ Երեք միջնորդություններն էլ որոշել եմ մերժել»,–ասաց դատավորը։