Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է Ղրիմի խորհրդարանի լիազորությունը ժամանակից շուտ դադարեցնելու օգտին, որը հրաժարվում է ընդունել Կիևի իշխանություններին և Ռուսաստանին միանալու համար հանրաքվե է նշանակել:
Որոշմանը կողմ են քվերակել շաբաթ օրը դահլիճում ներկա 296 պատգամավորներից 278-ը:
Ուրբաթ օրը Ուկրաինայի Սահմանադրական դատարանը ոչսահմանադրական է ճանաչել ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ Ղրիմի խորհրդարանի կողմից մարտի 16-ին նշանակված հանրաքվեն:
Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ հանրաքվե անցկացնելու որոշումը ուժը կորցնում է Սահմանադրական դատարանի կողմից Ղրիմի խորհրդարանը ցրելու մասին որոշումն ընդունելու պահից սկսած, գրում է mignews.com-ը:







































