Wednesday, 01 07 2026
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար

«Իմ քայլ»-ն ի կատար ածեց վարչապետի քմահաճույքները․ նախկին ՀՀԿ-ականը՝ ՍԴ թեկնածուի մասին

Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ-ի՝ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ։ Գրառումը՝ ստորև․

««Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում

Բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան

Գլխավոր դերակատար` Վահե Գրիգորյան

Երկրորդական պլանի դերակատար` Արմեն Սարգսյան

Զանգվածային տեսարաններ` «Իմ քայլը» խմբակցություն

Դեռևս անհայտ դերակատարում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավորի թեկնածությունը։ Ավելի քան համոզված եմ, որ Վահե Գրիգորյանը կընտրվի եւ սրանով կավարտվի իշխող ուժի ամեն գնով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դարձնելու ամիսներ տեւած բեմադրություն-էպոպեան։ Այս բեմադրության մեջ առանցքային են մի քանի դերակատարներ.

• Գլխավոր հերոսը Վահե Գրիգորյան էր, որը սահուն կերպով վերածվեց հակահերոսի։ Ժամանակին ես կարծում էի, որ Վահե Գրիգորյանը որոշակի նվիրվածություն ունի այն արժեքներին, որի մասին միշտ ամենաբարձրն է խոսել՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն, իշխանությունների տարանջատում, նվիրվածություն բարձր բարոյական եւ էթիկական արժեքներին։ Սակայն, առաջին իսկ լուրջ փորձությունը նա ձախողեց եւ ցույց տվեց, որ ՍԴ դատավոր է դառնում՝ անարգելով իր իսկ կողմից հռչակած էթիկական արգելքները, խոր անարգանք ունենալով իրեն առաջադրողի նկատմամբ, իր հետ ՍԴ տանելով ապալեգիտիմության այն պիտակը, որով նա ընդամենը մի տարի առաջ պիտակել էր իրեն առաջադրողին։ Ես իրապես չեմ ցանկանում հավատալ, որ նման կերպ էլ նա պաշտոնավարելու է՝ որպես ՍԴ դատավոր։ Միեւնույն ժամանակ, ես այս դիտարկումները չէի անի, եթե նրան առաջադրել կառավարությունը նախագահի փոխարեն։

• Ի սկզբանե, ենթադրվում էր, որ գլխավոր դերակատար պետք է լիներ նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց նա ինքնակամ ստանձնեց երկրորդական պլանի դերակատար լինելու առաքելությունը։ Սակայն արժանին պետք է մատուցել պարոն նախագահին՝ նա մի քանի արարով մինչեւ վերջ փորձում էր ներկայացնել, որ ինքն է հիմնական որոշում կայացնողը եւ ոչ մի կերպ իշխող ուժի կամակատարը չէ։

Նախ նա անում է քաղաքական հայտարարություն, որ ինքը չի եկել բոլորին ուրախացնելու։ Հետո տարբեր լրատվական արտահոսքերով իբր սրտնեղում է, որ ոչինչ իր ձեռքում չէ, քանի որ պարզվում է նախորդ ռեժիմի օրոք գրված Սահմանադրությունը իրեն զրկել է ամեն ինչից։

Երբ 2018 թվականի փետրվարին, Սերժ Սարգսյանից նա ընդունում էր նախագահ դառնալու առաջարկը եւ հույս հայտնում, որ չի հիսաթափեցնի Սերժ Սարգսյանին, վստահ եմ, որ հստակ տեղյակ էր իր սահմանադրական կարգավիճակից։ Եվ հիմա ի՞նչ մեղք ունի Սահմանադրությունը, երբ նա ոչ միայն չի հետևում Սահմանադրության պահպանման կարևորագույն պարտականության իրականացմանը, այլև երկրի ներսում ինքնակամ հրաժարվում է իր բարձր կոչումը /պետության գլխի/ կրելու պատասխանատվությունից՝ վկան մայիսի 28-ի դրվագը (երբ նույնիսկ արարողակարգային մակարդակով նախագահը չկանգնեց իր տեղում՝ դրոշի մոտ): Սակայն երկրից դուրս տարբեր հարցազրույցներով փորձում է տպավորություն ստեղծել, որ որպես ժողովրդի իմաստուն հայր հետեւում է բոլորին եւ երկրում կատարվող բոլոր իրադարձությունների նախագծման ակունքում է։ Պարոն նախագահը ճիշտ է միայն մի բանում։ Նա չի ուրախացնում ոչ մեկին (այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին եւ իմ քայլականներին, որովհետեւ նրանց համար նախագահի վարքագիծը ուղղակի դիտարկվում է որպես իրենց նկատմամբ ունեցած անօտարելի պարտականություն), այլ ընդամենը, մոտենալով իր կարիերայի մայրամուտին, վայելում է բարձր սահմանադրական կոչումը՝ որեւէ բարոյական պարտավորություն չզգալով այդ կոչման նկատմամբ։

• «Իմ քայլ»-ը խորհդարանական խմբակցությունը ողջ բեմադրության ընթացքում զանգվածային տեսարաններ ապահովողն էր եւ ինչպես միշտ, ի կատար ածեց վարչապետի բոլոր քմահաճույքները՝ պարտաճանաչորեն մերժելով բոլոր այն չքաղաքականացված թեկնածուներին, ովքեր կանգնած էին Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր դառնալու ճանապարհին։ Այս պրոցեսում նարցիսիզմի, դիլենտատիզմի ու պոպուլիզմի յուրօրինակ համադրությունն ակնառու էր:

Հ. Գ. Այսօր շատ կարեւոր է, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները չդառնան ամիսներ ձգվող այս բեմադրության մասը։ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է քվերակելու։ Դեռեւս պարզ չէ, թե ինչպես կարձագանքի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, սակայն, ես անկեղծորեն հույս ունեմ, որ կորդեգրվի նույն մոտեցումը, ինչ Էմիլ Բաբայանի ընտրության ժամանակ, և նույն հիմնավորմամբ երկու խմբակցություններն էլ չեն մասնակցի քվեարկությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում