Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում բնակվող գործարար Ֆիլիպ Արփսը 21 ամսվա կալանքի է դատապարտվել՝ քաղաքի մզկիթներում աղոթող մուսուլմանների ուղղությամբ կրակոցների տեսագրությունը համացանցում հրապարակելու համար։ Ահաբեկչության հետևանքով 51 մարդ է զոհվել, հաղորդում է The Guardian-ը։
Դատավորի խոսքով՝ հարցաքննության ժամանակ Արփսն անգամ չի կարեկցել զոհերին։ Բացի այդ, դատավորի խոսքով՝ գործարարը հանդուրժող չէ մահմեդական համայնքի նկատմամբ։ Ավելին, նա իրեն համեմատել է նացիստ առաջնորդ Ռուդոլֆ Հեսի հետ։
Արփսը տեսագրությունը 30 օգտատիրոջ է ուղարկել։ Իսկ նրանցից մեկին անգամ խնդրել է, որ այդ թեմայով մեմ ստեղծի։