Friday, 29 03 2024
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում

Եթե որոշ դատավորներ հետևեն ԲԴԽ անդամների օրինակին, գուցե հարկադիր վեթինգի անհրաժեշտություն չառաջանա

Բարձրագույն դատական խորհրդում «խառը» ժամանակներ են։ Երեկ ԲԴԽ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, որտեղ քննարկել և ընդունել է հունիսի 14-ին խորհրդի անդամներ Արմեն Բեկթաշյանի և Սերգեյ Մեղրյանի հրաժարականները։ Ըստ ընթացակարգի, հրաժարականները ընդունելուց հետո խորհուրդը անհապաղ տեղեկացնում է Դատավորների միությանը Արմեն Բեկթաշյանի մասով, և ՀՀ ԱԺ-ին՝ Սերգեյ Մեղրյանի մասով, որպեսզի օրենքով սահմանված կարգով իրականացվի համալրում ԲԴԽ-ում։

Հիշեցնենք, որ արդեն իսկ հրաժարական են ներկայացրել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, անդամներ Սերգեյ Մեղրյանը, Արմեն Բեկթաշյանը, Արմեն Խաչատրյանը: Մինչ հրաժարականների շքերթը, ԲԴԽ մեկ անդամի տեղ արդեն թափուր էր մնացել։ Ներկայումս ԲԴԽ-ն ունի 4 անդամ և զրկված է իր գործառույթները բնականոն իրականացնելու հնարավորությունից։ Ասենք, այս կազմը իրավազոր չէ քննարկելու դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և այլ հարցեր։ Օրինակ՝ ուրբաթ օրը Խորհրդի անդամների անբավարար թվի պատճառով չկայացավ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման հրապարակման նիստը։ 9 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ին դիմել էր արդեն պաշտոնաթող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն արդեն ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի՝ հունիսի 20-ի առաջին նիստում։

Իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի փաստաբան Նինա Կարապետյանի խոսքերով՝ ԲԴԽ անդամների հրաժարականը համակարգի առողջացման գործընթացի սկիզբն է, քանի որ եղած դատական համակարգն արդեն այլևս ի վիճակի չէր ծառայել իր բուն նպատակին։ «Այս մարդիկ, որ հրաժարականներ են տալիս, շատ լավ հասկանում են վիճակը։ Նրանց հրաժարականները վեթինգից և ցանկացած նմանատիպ գործողություններից խուսափելու միջոց է։ Նման իրավիճակ եղավ Ուկրաինայում, երբ այնտեղ էլ վեթինգի պրոցես էր սկսվում, շատ դատավորներ, խուսափելով դրանից, պարզապես դիմում գրեցին և դուրս եկան, ապա շրջանցեցին այդ ինստիտուտները և նորից հետ վերադարձան դատական համակարգ։ Հին ԲԴԽ-ն չէր կարող նոր իրողությունների պարագայում ծառայել իր նպատակին։ Մենք, կարելի է ասել, ԲԴԽ չենք էլ ունեցել։ ԲԴԽ-ն չի պաշտպանել դատավորին։ Երբ զանգել ու հրահանգավորել են դատավորին, այդ ԲԴԽ-ն չի պաշտպանել այդ դատավորին։ Ավելին, զանգողներից մեկն էլ հենց ԲԴԽ-ն է եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կարապետյանցը՝ հավելելով, որ պետք չէ բավարարվել միայն հրաժարականներով։ Կան մարդիկ, ովքեր պետք է նաև պատասխանատվության ենթարկվեն 20-30 տարի երկրում օրինականության բացակայության համար։ «Գագիկ Հարությունյանը պետք է լինի այդ մարդկանցից առաջինը։ Նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։

Պատասխանատվությունից ոչ ոք չպետք է խուսափի, այլապես մենք չենք ունենա երաշխիք, որ հնարավոր է այս երկիրը նորից ոտքի հանել, և ունենալ նորմալ դատական համակարգ»,-եզրափակեց իրավապաշտպանը։

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ԲԴԽ-ի նոր կազմի արագ համալրումն անհրաժեշտություն է, քանի որ ԲԴԽ-ն կարևորագույն մարմին է դատավորների գործունեությունը ապահովելու առումով: «Երեկ ԲԴԽ նիստում հրաժարականների հարցը վերջնական լուծվել է, և մեկ օրվա ընթացքում նախագահող անձը կդիմի ԱԺ-ին, դատավորների ընդհանուր ժողովին, և 1 ամսվա ընթացքում տեղերը կհամալրվեն։ Իսկ այն, որ ԲԴԽ նոր կազմը պետք է շատ արագ համալրվի դատավորների գործունեությունն ապահովելու համար, այդ մասով կասկածներ չկան։ Ճիշտ է, դատավորը ինքը սուբյեկտ է, բայց սկսած դատավոր նշանակելուց, կարգապահական հարցեր լսելուց և այլ լիազորությունների կատարումից, ԲԴԽ-ն այլ լիազորություններ էլ ունի և պետք է ապահովի դատավորների անխափան աշխատանքը։ Թե չէ ԲԴԽ-ի ներկա վիճակը, նույնն է, որ, ասենք, Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողով չունենանք, կամ չունենանք կառավարություն»,- ասաց Պետրոսյանը։

Դատավորը ԲԴԽ անդամների հրաժարականը համարում է դատական համակարգի առողջացման սկիզբ և կարծում, որ եթե այս միտումները պահպանվեն, գուցե վեթինգի անհրաժեշտություն էլ չառաջանա։ «Զտում, մաքրում, ինչպես էլ ուզում են թարգմանել վեթինգ բառը, միևնույն է, քանի դեռ այդ մարմնում փոփոխություն չէր եղել, դատական համակարգում չէր կարող փոփոխություն լինել։ Դատավորների ազատման և նշանակման իրավասությունը Սահմանադրությամբ վերապահված է ԲԴԽ-ին։ Չի կարող մի մարմին իրականացնել դատական իշխանության վեթինգ, եթե ինքը չի ենթարկվել վեթինգի։ Ես հարգում եմ ԲԴԽ բոլոր անդամներին և իմ բոլոր այն կոլեգաներին, որոնք հետագայում գուցե նույն ճանապարհով գնան, բայց սա այն մաքրման եղանակն է, որով դատական իշխանությունը կարող է հիմնավորել, որ ինքը կարող է դա անել։ Եթե այս ճանապարհով է գնում մաքրումը, գուցե հետագայում հարկադիր վեթինգի անհրաժեշտություն էլ չլինի։ Չեմ բացառում, որ վաղը մյուս օրը իմ կոլեգաներից շատերն էլ, որոնք իրենց տեսնում են բարձրացված խմբերում, պարզապես դիմում գրեն ու գնան»,- եզրափակեց Կարինե Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրության համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է 10 անդամ ունենա: Նրանցից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս մասին՝ խորհրդարանը՝ 5 տարի ժամկետով: Խորհրդի ընտրված անդամները վերընտրվելու իրավունք չունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում